ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Նախարարությունը նախարարության դե՞մ է

Նախարարությունը  նախարարության դե՞մ է
28.02.2014 | 11:42

Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են, և մարդիկ բողոքի նոր ձև են փնտրում։ Փետրվարի 25-ին՝ ժ. 15.25-ին, խմբագրության հեռախոսը շիկացել էր բողոքից. «Ալո, ալո, լսո՞ւմ եք, ֆինանսների նախարարությունը գումարներ չի փոխանցում կրթության և գիտության նախարարությանը, փոխարենը այդ գումարները փոխանցում է կուտակային կենսաթոշակային հիմնադրամին»,- անհանգստացած նշում էր մի կին, որը չներկայացավ։ Ինկոգնիտոն այս զանգի դեպքում հասկանալի է, բայց երբ խոսքը ֆինանսների մասին է, ապա դրանք հաշիվ են սիրում։ Մեր գաղտնի զրուցակցից փորձեցինք ճշտել՝ խոսքը աշխատավարձերի՞ մասին է։ «Ոչ։ Կրթության և գիտության նախարարության հասանելիք ծախսերի, դոտացիաների մասին է։ Այդ գումարները չփոխանցելով՝ փորձում են մեզ պատժել կուտակայինին դեմ լինելու համար»։ Այսինքն, ֆինանսների նախարարությունն այնքան զորեղ է դարձել, որ կարող է պատժել կրթության և գիտության նախարարությա՞նը, թե՞ մարդիկ իրավունք չունեն իրենց տեսակետն արտահայտելու։ Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց այդ խոսակցությունները, նշելով. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ